15:33 | 28.06.11 | Նորություններ | 3455

Hi-Line “Մեգա ամառ” առաջարկը մինչև հունիսի 30-ը հասանելի է Երևանի բնակիչներին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի անցկացման մասին:

2011թ. հունիսի 28-30-ը երևանցիները, միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներին ծառայությունից օգտվել անվճար: Մարզերի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” առաջարկն ուժի մեջ է 2011թ-ի  հունիսի 15-ից մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

“Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող Hi-Line “Մեգա ամառ” ակցիան առաջին հերթին ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ինտերնետ-ծառայությունների տարածմանը Հայաստանի մարզերում: Ընդառաջելով մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ արձագանքներին, մենք որոշեցինք երևանցիներին նույնպես հնարավորություն ընձեռել երեք օրվա ընթացքում օգտվել ակցիայի առավելություններից”, - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց  բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: