10:43 | 28.06.11 | Նորություններ | 2023

Facebook-ի արժեքը կազմում է $ 70 մլրդ.

Երեւան/Մեդիամաքս/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի արժեքը կազմում է  70 մլրդ դոլար:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փորձագետներն ընկերության կապիտալիզացիայի այսպիսի գնահատական են տվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կալիֆորնիական GCV Capital ներդրումային հիմնադրամը ձեռք է բերել կայքի 225 հազ. բաժնետոմս:

Մեկ բաժնետոմսի միջին արժեքը կազմել է $29,28: Փորձագետների գնահատմամբ, ներկայումս շրջանառության մեջ են Facebook-ի շուրջ 2,4 մլրդ արժեթղթեր:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ պարտադիր կանցկացնի ընկերության IPO, սակայն չէր ճշտել ժամկետները: Տարեսկզբին ընկերությունը իրականացրեց 10% բաժնետոմսերի  մասնավոր տեղաբաշխում, որի արդյունքում գնահատվեց $50 մլրդ: