13:41 | 17.06.11 | Նորություններ | 2606

iCON Communications-ը ցանկանում է մրցել 3G ցանցերի հետ

ICON Communications-ն այսօր ներկայացրել է Adrenalin փաթեթը:

“Adrenalin-ի օգտագործողները կկարողանան օգտվել Հայաստանում առկա անլար ինտերնետի ամենաարագ միջին արագություններից` սկսած ամսական 5000 ՀՀ դրամից”, - ասացին ընկերությունում:

iCON Adrenalin-ը հանդես է գալիս տրաֆիկի փաթեթների 5 “չափաբաժիններով”` սկսած 2ԳԲ-ից 5000 ՀՀ դրամ արժողությամբ մինչեւ 30 ԳԲ` 19000 ՀՀ դրամ:

Adrenalin-ի օգտատերերը կարող են նաեւ “վերալիցքավորել” լրացուցիչ տրաֆիկ:

"Մենք շատ ենք լսել այլ անլար ինտերնետ ծառայություններից օգտվողների կարծիքներն այն մասին, որ նրանց փաստացի օգտագործման փորձն էականորեն տարբերվում է 3G եւ այլ նմանատիպ տեխնոլոգիաների տեսական սահմանաչափերից: Adrenalin-ի մեկնարկով մենք համոզված ենք, որ մեր բաժանորդներին կտրամադրենք ամենաարագ անլար ինտերնետ հասանելիություն միշտ եւ ամենուրեք մեր ծածկույթի շրջանակներում", նշեց iCON-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Կասսարջյանը: