17:40 | 16.06.11 | Նորություններ | 3540

ԱրմենՏել-ը Հայաստանի մարզերում անց է կացնում Hi-Line “Մեգա ամառ” ակցիան

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի մարզերում Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի մեկնարկի մասին:

Ակցիայի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները, բացի Երևանից, միանալով  Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

“Կապի ինտեգրված օպերատոր, “ԱրմենՏել” ընկերության այս նոր առաջարկն առաջին հերթին ունի սոցիալական ուղղվածություն: Այն ուղղված է ինտերնետից օգտվելու մշակույթի բարձրացմանը գյուղական տարածքներում և մեր հանրապետության ոչ մեծ քաղաքներում` դարձնելով միացումն ավելի հարմարավետ և մատչելի”, - նշեց ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է` ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակությունը կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց  բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը:  Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: