11:55 | 07.06.11 | Նորություններ | 3105

ActiveCloud-ը եւ Softline-ը հայտնել են Հայաստանում նոր ՏՏ նախագծի գործարկման մասին

Երեւան/Մեդիամաքս/. ActiveCloud ընկերությունը եւ Softline ընկերությունների խումբը հայտնել են Հայաստանում նոր ՏՏ նախագծի գործարկման մասին: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Сnews-ը, ActiveCloud Հայաստանի շուկայում ամպային եւ վեբ-հոսթինգի  ծառայություններ է ներկայացնում, որոնք նպատակ ունեն օգնել փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկատիրություններին օպտիմալացնել աշխատանքը եւ բարձրացնել եկամուտները:

«ActiveCloud-ը արժանի մրցակից կամ հեռանկարային գործընկեր կլինի արդեն գործող ՏՏ ընկերությունների համար: Մենք հույս ունենք ամպային ծառայությունների տրամադրման շնորհիվ առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանում», - հայտնել է Հայաստանում  ActiveCloud նախագծի ղեկավար Գնել Մանուկյանը: