14:46 | 06.06.11 | Նորություններ | 1137

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների սեղանի թենիսի առաջնությունը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցեց “Առավոտ” օրաթերթի եւ “Միր” հեռուստաընկերության նախաձեռնությանը` ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 4-րդ առաջնությունը:

Չորրորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն էր, որն այս տարի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներին եւ մրցանակակիրներին (1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց 3G Wi-Fi երթուղիչներ: