10:08 | 06.06.11 | Նորություններ | 6572

Telcell տերմինալների ինտերֆեյսը տեղայնացված է պարսկերենով

Երեւան/Մեդիամաքս/. Telcell տերմինալների սպառողական ինտերֆեյսը մասամբ տեղայնացված է պարսկերենով:

Այն սկսվել է բջջային ցանցի VivaCell-MTS-ի, Beeline-ի եւ Orange Armenia-ի տերմինալային մենյուում բացատրական տեքստերը պարսկերենի թարգմանելու գործընթացով:

«Ամեն տարի մեր երկիր են այցելում տասնյակ հազարավոր Իրանի քաղաքացիներ եւ նրանց մեծ մասն օգտվում են բջջային կապի ծառայություններից: Մենք վստահ ենք, որ այսուհետ վճարման գործընթացը Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով իրանցի զբոսաշրջիկների համար կդառնա նույնքան պարզ ու հարմարավետ, որքան Հայաստանի հարյուր հազարավոր բնակիչների համար», - նշել են Telcell-ի մամուլի ծառայությունում: