15:07 | 04.06.11 | Նորություններ | 911

    Լրագրությունը պետք է ինքնուրույն դատելու հնարավորություն տա, ասել է BarCamp-2011 (չ)կոնֆերանսի հյուրը

    Լրագրությունը պետք է ինքնուրույն դատելու եւ եզրակացություններ անելու հնարավորություն տա:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Երեւանում մեկնարկած BarCamp-2011 ոչ պաշտոնական կոնֆերանսի հյուրը, BBC հեռուստաընկերության լրագրող Փունի Ժոդոսին:

    “Լուրեր հաղորդելիս չեմ նշում կամ ակնարկում, թե ինչն է լավ եւ ինչը` վատ:  Հարկավոր է ներկայացնել իրադարձությունը կամ մարդուն, ինչից հետո թույլ տալ մարդկանց մտածել արդյո՞ք դա նրանց դուր է գալիս, թե ոչ”,-ասել է նա:

    BarCamp-2011-ի իր ելույթի ընթացքում Փունի Ժոդոսին ներկայացրեց սոցիալական մեդիայի ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա: