Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. օգոստոսին Երեւանում կբացվի Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը` TUMO Center for Creative Technologies:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կենտրոնի հիմնադիր, «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին:
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված Հիմնադրամի նախաձեռնությունը:
Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների եւ մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին:
Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի մասին պատմող տեսահոլովակը հասանելի այս հղումով.
http://www.facebook.com/video/video.php?v=1890118425216&oid=193484930689681&comments: