13:52 | 06.06.11 | Նորություններ | 3111

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են անվճար օգտվել Dr.Web ծրագրից

    Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 2-ից օգոստոսի 31-ը, դառնալով “ՄՏՍ կոնեկտ” սակագնային պլաններից որեւէ մեկի կամ 3G երթուղիչի հիման վրա գործող որեւէ փաթեթի բաժանորդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ստանալ համալիր պաշտպանություն համակարգչի համար:

    Բաժանորդագրվելով նշված փաթեթներից որեւէ մեկին` բաժանորդը հնարավորություն կունենա անվճար օգտվելու Dr.Web լիցենզավորված հակավիրուսային ծրագրից:

    Dr.Web լիցենզավորված հակավիրուսային ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է.

    Ներբեռնել Dr.Web լիցենզավորված հակավիրուսային ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից, ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2060 կարճ համարին, տեղադրել ծրագիրը համակարգչում: