16:55 | 01.06.11 | Նորություններ | 3289

Մեկնարկել է Համահայական 4-րդ նկարչական մրցույթը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի կենդանաբանական այգում մեկնարկել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ նախաձեռնած Համահայական 4-րդ նկարչական մրցույթը:

Մրցույթի նպատակն է բնության պահպանման գործի շուրջ համախմբել երեխաներին:

“Մեր ընկերությունը հպարտությամբ է կանգնում նման կարեւոր նախաձեռնությունների կողքին: Մենք գիտակցում ենք, որ եկել է բնության փրկության համար համախմբվելու ժամանակը, եւ յուրաքանչյուրն այդ քայլը պետք է սկսի իր շրջակա միջավայրից”,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործելու է նաեւ մրցույթի պաշտոնական կայքը` www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների առցանց տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան երեխաները:

Մրցույթը կշարունակվի մինչեւ 2011 թ-ի սեպտեմբերի 1-ը: Մրցույթի արդյունքներն  ամփոփվելու են հոկտեմբերի 14-18-ը կայանալիք “Արեւորդի” բնապահպանական 3-րդ  միջազգային փառատոնի շրջանակներում: