14:41 | 01.06.11 | Նորություններ | 3035

ՀՀ վարչապետը քննարկել է ռոումինգի միասնական քաղաքականության իրականացման հարցերը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարներին:

Վարչապետն անդրադարձել է կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների ձեւավորման, փոստի կառավարման, ռոումինգի ոլորտում միասնական քաղաքականության իրականացման եւ այլ հարցերի: