14:20 | 01.06.11 | Նորություններ | 2879

Հայաստանում ինտերնետ օգտագործողների քանակն 2 տարվա ընթացքում աճել է 6 անգամ

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ասել է, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը աճել է 6 անգամ եւ այսօր հանրապետության բնակչության մեկ երրորդն է կազմում: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին նախարարը հայտնել է Երեւանում ընթացող ԱՊՀ երկրների ինֆորմատիզացիայի համակարգող խորհրդի նիստում:

Մանուկ Վարդանյանը նշել է, որ Հայաստանում բջջային ցանցի թողունակությունը 100% է կազմում, աճել է տրամադրվող ծառայությունների որակը, կատարվել է գրեթե ամբողջական անցում թվայնացված կապին: