14:37 | 05.05.11 | Նորություններ | 3458

Բացվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի 105-րդ սպասարկման կենտրոնը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովա 12 հասցեում, բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 105-րդ սպասարկման կենտրոնը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ նորարական միջավայրով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում հաճախորդների սպասարկման ոլորտում սահմանում է որակի նոր չափանիշ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը այս տարի կբացի նոր սպասարկման կենտրոններ, ինչպես նաեւ կհագեցնի ու կվերազինի եղածները»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Նոր կենտրոնում ներկայացված է ընկերության ծառայությունների ողջ տեսականին, եւ այն գործելու է շաբաթվա բոլոր օրերին, 08:00-ից մինչեւ 24:00-ը: