«Օրանժ Արմենիա» ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը
14:07 | 05.05.11 | Նորություններ | 4903
Երեւան/Մեդիամաքս/. «Օրանժ Արմենիայի» կանխավճարային բաժանորդները հանգստյան օրերին կստանան ցանցի ներսում անվճար զանգերի հնարավորություն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ այսօրվանից օպերատորի բոլոր կանխավճարային բաժանորդները միանվագ լիցքավորելով իրենց հաշիվը 1000 եւ ավելի դրամով լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում կստանան 100 եւ ավելի անվճար րոպեներ շաբաթ եւ կիրակի օրերին ցանցի ներսում զանգեր կատարելու համար:
«Որքան մեծ լինի լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ անվճար րոպեներ կստանան մեր բաժանորդները: Օրինակ, եթե բաժանորդը լիցքավորի հաշիվը 1000 դրամով, կստանա 100 անվճար րոպե, 1500-ի դեպքում` 150, 2000-ի դեպքում` 200 եւ այսպես շարունակ», - ասաց Արամ Մկրտչյանը, հավելելով, որ առաջարկից օգտվելը հեշտացնելու համար Orange-ը իր բոլոր խանութներում եւ վաճառքի այլ կետերում այսօրվանից կվաճառի նաեւ 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտեր` մեկ ամիս վավերականության ժամկետով: