11:00 | 30.04.11 | Նորություններ | 3378

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մրցանակ ստացավ հաշմանդամների համար աշխատանքի պայմաններ ստեղծելու համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արժանացավ “Հաշմանդամների համար աշխատանքի հավասար պայմաններ ստեղծելու և նրանց աշխատանքի ընդունելու համար” մրցանակին:

Մրցանակը հանձնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա  Բաղդասարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում աշխատում են հատուկ կարիքներով 37 մարդիկ: 

“Անկասկած, հատուկ կարիքներով մարդիկ ունեն որոշակի աջակցության կարիք: Նրանք էլ պետք է կարողանան հպարտ լինել` աշխատելով և իրենց քրտինքով վաստակելով գումար: Անհրաժեշտ է հաշմանդամներին տալ լիարժեք կյանքով ապրելու հավասար հնարավորություններ և հասարակությունից չմեկուսանալու հնարավորություն”, - ասաց Ռալֆ Յիրիկյանը: