14:43 | 29.04.11 | Նորություններ | 2742

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Ազգային պատկերասրահ» փառատոնի գլխավոր հովանավորն է

Երեւան/Մեդիամաքս/. 6-րդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը “Ազգային պատկերասրահ” միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր հովանավորն է:

Փառատոնի բացումը կայացել է ապրիլի 28-ին, իսկ փառատոնը կտեւի մինչեւ մայիսի 31-ը:

“Ցանկացած երկիր քաղաքակիրթ է համարվում արվեստի և արվեստագետի հանդեպ իր վերաբերմունքով: Եվ դասական երաժշտությունը մեր երեխաների հոգիներում ցանկալի արժեքների դաստիարակման լավագույն միջոցն է: Այս առումով, աջակցությունն արվեստին, իսկ այս պարագայում` դասական երաժշտությանը, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հավատում է, որ նման նախաձեռնություններին սատարելը մեր պարտքն է”.- ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: