12:37 | 29.04.11 | Նորություններ | 3273

Beeline-ը գործարկել է “Mix ” նոր կանխավճարային փաթեթը

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը գործարկել է “Mix ” նոր կանխավճարային սակագնային փաթեթը:

Նոր փաթեթում սահմանված է միասնական սակագին զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:

“Նոր սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Այն, առաջին հերթին, հասցեագրված է երիտասարդներին: Համոզված ենք, որ տվյալների փոխանցման աննախադեպ ցածր սակագինը, զանգերի և հաղորդագրությունների մատչելի գների համադրությամբ, կուրախացնի մեր բաժանորդներին` տալով նրանց հաղորդակցման ավելի մեծ ազատություն”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Mix” ՍՓ դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ: