17:51 | 22.04.11 | Նորություններ | 3137
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորեց “Բիզնես գաղափարների շուկա” մրցույթը, որն ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին ընկերության մամլո ծառայությունից, մրցույթն անցկացվում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) աջակցությամբ: Ավելի քան 50 աշխատանք անցան նախընտրական փուլը և այսօր ներկայացվեցին ժյուրիի անդամներին` կազմված կրթության և կառավարման փորձագետներից: Ժյուրին կընտրի 6 հաղթող, ում կցուցաբերվի ֆինանսական և տեխնիկական աջակցություն` իրենց գաղափարներն իրականացնելու համար:
“Այսօր երիտասարդների մեծամասնությունն ունեն շատ թյուր ըմբռնում աշխատանքի շուկայի և գործատուների պահանջների մասին: Այս մրցույթը թույլ կտա զարգացնել իրենց բիզնես-հմտությունները և գործնականում օգտագործել ստացած գիտելիքները: Մենք, մեր կողմից, պատրաստ ենք աջակցելու ներկայացված ծրագրերից առավել հեռանկարայիններին և օգնելու երիտասարդ մասնագետներին մուտք գործել շուկա”, - ասաց ՀԳՀՄ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
“ԱրմենՏել” -ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, իր հերթին, նշեց, որ “Բիզնես գաղափարների շուկա” մրցույթը վառ օրինակ է, թե ինչպես համատեղ ուժերով կարելի է աջակցել երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նոր ձեռնարկատերերի սերնդի ձևավորմանը: