16:14 | 05.04.11 | Նորություններ | 3283

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր հետվճարային սակագնային պլան`«Անձնական»

    Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր` «Անձնական» հետվճարային սակագնային պլանը:

    Ընկերությունից այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին, որ այն անհատներին եւ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել ծախսերը:

    10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.

    - ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ;
    - ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր;
    - ամսական 200 SMS;
    - ամսական 200 ՄԲ ինտերնետ