15:53 | 05.04.11 | Նորություններ | 2820

Երկու օր Orange-ի բաժանորդները կարող են արտերկիր SMS ուղարկել 1 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 6-ին եւ 7-ին Orange համարից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան մեկ դրամ:

Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր ռոմինգում չեն գտնվի ապրիլի 6-ին եւ 7-ին, այսօր հայնտեցին ընկերությունում: