Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը
17:06 | 04.04.11 | Նորություններ | 3895
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին այսօր պարգեւատրել է “Երեւանի զինանշան” հուշամեդալով:
Քաղապետարանի մամլո ծառայությունից Մեդիամաքս-ին հայտնել են, որ Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է մայրաքաղաքին մատուցած ծառայությունների, քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության, մայրաքաղաքում անցկացվող տոնակատարությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ հասարակական կյանքում ներդրած զգալի ավանդի համար:
Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ունեցող ոլորտներն ու այն ուղղությունները, որտեղ քաղաքապետարանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Ռալֆ Յիրիկյանը հավաստիացրել է, որ մանրամասն կքննարկվեն առաջարկվող բոլոր ծրագրերը:
Ողջունելով քաղաքապետարանի “Օգնիր դպրոցիդ” ծրագիրը` “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ գլխավոր տնօրենը պատրաստակումություն է հայտնել օժանդակել դրա իրականացմանը: