16:40 | 04.04.11 | Նորություններ | 2360

Orange-ը հյուրընկալեց Եվրատեսիլի մոլդովացի մասնակիցներին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին, որն այս տարի ներկայացնելու է Մոլդովան Եվրատեսիլում:

«Արդեն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է Եվրատեսիլին: Սա մեծ եվրոպական միջոցառում է, որը թույլ է տալիս  միավորվել երաժշտության շուրջ,  ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգևորության պահեր ու պարզապես միասին զվարճանալ: Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ հայերն իսկապես սիրում են այս իրադարձությունը և մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եվրոպական այս տոնի իրականացմանը Հայաստանում: Ուրախ ենք նաև այսօր հյուրընկալել մոլդովացի մասնակիցներին, որոնք Orange Մոլդովայի մեր գործընկերների հետ ծանոթանալուց հետո այսօր Orange Արմենիայում են», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ն այս տարի նույնպես իր բաժանորդներին ներկայացնելու է բազմաթիվ եվրատեսիլյան անակնկալներ: