19:10 | 22.02.11 | Նորություններ | 2584

“ԱրմենՏել” ընկերությունը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտնել են համագործակցության մեկնարկի մասին

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը այսօր հայտարարել են երեխաների եւ պատանիների համար կրթական եւ ստեղծագործական ծրագրերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության մեկնարկի մասին:

Առաջին փուլի համագործակցության ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ծրագրի շրջանակում նախատեսվում է պարբերաբար անցկացնել ստեղծագործական սեմինարներ, մանկական եւ պատանեկան ծրագրեր, դասական երաժշտության համերգներ եւ այլ ուսուցողական  նախաձեռնություններ` ուղղված երեխաների եւ պատանիների գեղագիտական զարգացմանը:

“Ես հավատում եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի մեծ լումա ներդնել հայ երիտասարդության հոգեւոր, գեղագիտական եւ մշակութային զարգացման գործում` հանուն մեր երեխաների եւ երկրի ապագայի”, - ասաց “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծրագրերը նախատեսված են  6-12 տարեկան երեխաների համար մարզերից եւ մայրաքաղաքից: