16:40 | 22.02.11 | Նորություններ | 6493

Оrange-ը ներկայացրել է նոր 3G/WiFi շարժական մոդեմը

Երեւան/Մեդիամաքս/. Оrange ընկերությունն այսօր Երեւանում ներկայացրել է նոր 3G/WiFi շարժական մոդեմը (մոդեմ-երթուղղիչ), որը թույլ է տալիս ինտերնետ-թրաֆիկը կիսել 5 սարքավորումների միջեւ:

Ինչպես այսօր հայտնել է Ornage Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, «ընկերությունը շարունակում է ներկայացնել նորարարական առաջարկներ ՀՀ ինտերնետային կապի շուկայում:

«Նոր MyFi առաջարկը պարզ եւ մատչելի է ինչպես օգտագործման, այնպես էլ սակագնային փաթեթների տեսանկյունից: 3G/WiFi շարժական մոդեմը ներկայացվել էր մեկ տարի առաջ OrangeExpo-ի շրջանակներում եւ հաջողություն էր վայելում այցելուների շրջանում»,- ասել է Բրունո Դյութուան:

Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ «դա փոքր, գեղեցիկ եւ հեղափոխական սարք է, որը կփոխի պատկերացումը ինտերնետի մասին»:

Նրա խոսքերով, սովորաբար WiFi հասկացությունը կապվում է որոշակի վայրի հետ (սրճարան, գրասենյակ եւ այլն), սակայն նոր մոդեմները հնարավորություն կտան WiFi-ինտերնետ օգտագործել նույնիսկ ավտոմեքենայում:

Արամ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը մշակել է 4 հատուկ սակագնային փաթեթներ, որոնց մանրամասները ներկայացված են http://orangearmenia.am/internet/myfi/tariffs/ հասցեով: