14:02 | 17.02.11 | Նորություններ | 3209
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ինտերնետով հրապարակային ծանուցման կարգը:
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կարգի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ծանուցումները կտեղադրվեն www.azdarar.am կայքում:
Նրա խոսքերով, նոր կարգը կարգավորում է նաեւ հրապարակվող տեղեկատվության փոխանցման եւ արխիվացման մեխանիզմները: