12:48 | 17.02.11 | Նորություններ | 3107

Մարտի 4-5-ը Երեւանում տեղի կունենան ռոբոտների մրցույթներ

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 4-ին եւ 5-ին ArmRobotics Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում տեղի կունենան «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) մամուլի ծառայությունում, մրցույթներին կմասնակցեն ուսանողներից եւ դպրոցականներից կազմված 9 թիմեր:

2011թ. ռոբոտների բաց առաջնության գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է, իսկ տեխնիկական հովանավորը` Hurnet ընկերությունը: