12:00 | 17.02.11 | Նորություններ | 3114
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է զեղչով նոութբուքեր եւ նեթբուքեր ձեռք բերելու հնարավորության մասին: Զեղչը տրամադրվում է Hi-Line ծառայության «Մեգա» սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու դեպքում` այն 18 կամ 24 ամիսների ընթացքում չխզելու պայմանով:
Օրինակ, «Մեգա 1024» սակագնային փաթեթին միանալու եւ 18 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում տրամադրվում է զեղչ` համակարգչի արժեքի 10%-ի չափով, իսկ «Մեգա 3072» սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու եւ 24 ամիսների ընթացքում այն չխզելու դեպքում զեղչը կազմում է 25%:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք իջեցրել ենք դյուրակիր համակարգիչների գները, ընդլայնել տեսականին, հաճախորդներին առաջարկել տարաժամկետ վճարման պայմաններ, իսկ այժմ առաջարկում ենք զեղչեր ինտերնետին միանալիս: Որպես կապի ինտեգրված օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աջակցել երկրում համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մեգա» սակագնային փաթեթի նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել պայմանագրերը եւ անցնել ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթին: Այն բաժանորդները, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս, վերակնքելով պայմանագիրը` կարող են անցնել «Մեգա» սակագնային փաթեթին առանց սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից: