«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
15:33 | 26.01.11 | Նորություններ | 4026
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունն ակտիվ թեստավորում է IP-հեռուստատեսության ծառայությունը, այսօր ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Իգոր Կլիմկոն ասել է, որ ծառայության առեւտրային գործարկումը կկայանա այն բանից հետո, երբ IP-հեռուստատեսության որակը համապատասխանի բարձր չափանիշներին: Նախնական գնահատականներով, նախագծում ներդրումների ծավալը կկազմի շուրջ $1 մլն:
Իգոր Կլիմկոն այսօր պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով: Ֆրիտյոֆ Նանսենի անվ. հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ասել է, որ պարգեւը «ԱրմենՏել»-ի ղեկավարին շնորհվում է ակտիվ հասարակական գործունեության համար: Ի պատասխան` Իգոր Կլիմկոն նշել է, որ այդ պարգեւը «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի եւ «ԱրմենՏել» ընկերության ողջ անձնակազմի արժանիքների ճանաչումն է: