13:30 | 13.01.11 | Նորություններ | 2786

Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը Beeline-ի բջջային բաժանորդներն ուղարկել են ավելի 860 հազար SMS եւ կատարել են ավելի քան 4.6 մլն զանգ

Երեւան/Մեդիամաքս/. 2010 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2011 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում Beeline-ի բջջային կապի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 860 հազար SMS-հաղորդագրություններ եւ կատարել են ավելի քան 4,6 մլն զանգեր` 1 րոպե 8 վայրկյան միջին տեւողությամբ:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, նույն ժամանակահատվածում Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կատարել են մոտ 4.9 մլն զանք` 2 րոպե 2 վայրկյան միջին տեւողությամբ:

“Beeline-ի բոլոր տեխնիկական համակարգերը Հայաստանի ողջ տարածքում կայուն աշխատել են ինչպես Ամանորյա գիշերը, այնպես էլ հաջորդող տոնական օրերին: Ընկերության բջջային եւ ֆիքսված ցանցերի աշխատանքում խափանումներ չեն արձանագրվել”, - նշել են “ԱրմենՏելում”:

2010 թվականի դեկտեմբերի 31-ի ժ. 12:00-ից մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ի ժամը 12:00-ը Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են մոտ 1 ՏԲ տեղեկատվություն:

Տվյալների փոխանցման ընկերության արտաքին ուղիներով դեկտեմբերի 31-ի ժ. 12:00-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 12:00-ը ուղարկվել/ստացվել է 32.8 ՏԲ տեղեկատվություն, որոնցից 3.52 ՏԲ` 2010 թվականի վերջին երկու ժամվա եւ 3.09 ՏԲ` 2011 թվականի առաջին ժամերի ընթացքում:

“2010 թվականի ընթացքում մենք հետեւողականորեն զարգացրել ենք հեռահաղորդակցային ենթակառուցվածքները ողջ Հայաստանի տարածքում, ինչը թույլ տվեց մեզ անխափան կապ ապահովել տոնական օրերին”, - նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: