13:27 | 13.01.11 | Նորություններ | 2827
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր հայտնել է, որ 2010թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ընկերության ցանցը սպասարկել է 4,739,081 կարճ հաղորդագրություն, իսկ 2011 թ. հունվարի 1-ին` 3,654,031-ը:
Դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը սպասարկել է 18,181,127, իսկ 2011-ի հունվարի 1-ին եւս 19,123,344 զանգ:
Ընդհանուր առմամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2011թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 8,393,112 կարճ հաղորդագրություն եւ 37,304,471 զանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 15 %-ով: