18:48 | 16.12.10 | Նորություններ | 5466

    “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գործարկեց “111 օնլայն” համակարգը

    “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն այսօր գործարկեց “Ինտերնետ օգնական” ինքնասպասարկման պորտալում “111 օնլայն” իրական ռեժիմում օնլայն երկխոսության համակարգը:
     
    “111 օնլայն”-ը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ինտերնետային նոր պորտալն է, որը բաժանորդներին թույլ է տալիս օնլայն ռեժիմում շփվելու կոնտակտային կենտրոնի աշխատակիցների հետ:

    ““111 օնլայնը” թույլ կտա բաժանորդին ստանալ արագ եւ արդյունավետ աջակցություն, անհատական մոտեցում եւ հնարավորինս հեշտացված գործընթացով սպասարկում”, - ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    “111 օնլայն”-ի թիմը հասանելի է օրական 24 ժամ, շաբաթը` 7 օր: