15:54 | 16.12.10 | Նորություններ | 3429
Երեւան/Մեդիամաքս/. Ավարտվեցին «Ucom» եւ «Օrange Armenia» ընկերությունների համապատասխանաբար ֆիքսված եւ բջջային հեռախոսային ցանցերի փոխկապակցման աշխատանքները:
«Ընկերություններն ավարտին հասցրեցին թեստավորման եւ փորձարկման աշխատանքները, եւ այժմ հնարավոր է դարձել երկու օպերատորների ձայնային ծառայությունների բաժանորդների միջեւ զանգերի իրականացումը», - ասված է
«Ucom»-ի եւ «Օrange Armenia»-ի համատեղ մամլո հաղորդագրության մեջ: