Sourcio ընկերության տնօրեն Հովհաննսես Ավոյանը
14:08 | 04.12.10 | Նորություններ | 3995
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման հարցերն օպերատիվ լուծում են պահանջում եւ քննարկվելու են ՏՏ-առաջնորդների առաջիկա համաժողովում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում “Աութսորսինգից դեպի նորարարություն” միջազգային կոնֆերանսում հայտարարել է Հայաստանի ԻՏ-ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ, Sourcio ընկերության տնօրեն Հովհաննսես Ավոյանը:
Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի հարկային մարմինների կողմից կանխվում են .am գոտում արտարժույթով գնանշումները` անկախ այն բանից, գովազդվող ապրանքն ուղղված է հայ, թե օտարերկրյա սպառողներին, Հովհաննես Ավոյանն ասել է, որ այդ հարցը` ի թիվս էլեկտրոնային առեւտրին վերաբերող բազմաթիվ այլ հարցերի, չունի ամուր օրենսդրական հիմք: