«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:20 | 03.12.10 | Նորություններ | 2708
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ԱրմենՏել»-ի աջակցությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ինչպես այսօր տեղեկացրել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, ցուցադրությունը կայացել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում:
«Ֆիլմի այսօրվա ցուցադրությունը հիանալի հնարավորություն է հաղորդակից դառնալու հայ ժողովրդի մեծ զավակի մասին հիշողություններին, ով մեզ համար դարձել է հաղթանակի, միասնության եւ սեփական ուժերի նկատմամբ հավատի խորհրդանիշ»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Միջոցառումներ շարքը կավարտվի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնում: