12:42 | 03.12.10 | Նորություններ | 2920

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կշարունակի հովանավորել «Հատիս»-ին

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կշարունակի հովանավորել «Հատիս» կանանց բասկետբոլային թիմին:

2011թ. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Հատիսին» կհատկացնի 70 մլն դրամ:

«Այդ թիմն ունի լավ կազմակերպվածություն, ուժ, բարձր վարպետություն եւ գեղեցիկ խաղ, իսկ ճկունությունն ու նպատակասլացությունը դեպի արդար հաղթանակը մոտ են ՀՀ առաջատար օպերատորի գաղափարախոսությանը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: