Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը
13:36 | 04.12.10 | Նորություններ | 3811
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում անցկացվում է “Աութսորսինգից դեպի նորարարություն” միջազգային կոնֆերանսը` նվիրված վեբ-տեխնոլոգիաներին եւ բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կոնֆերանսը անցկացվում է ArmNet 2010 նախագծի շրջանակներում, որը կազմակերպվել է SP Marketig Solutions-ի, Orange Armenia-ի եւ Circle.am-ի կողմից:
Այսօր երեկոյան, կոնֆերանսի ավարտից հետո, կկայանա ArmNet Awards մրցույթում հաղթանակ տարած կայքերի մրցանակաբաշխությունը:
Ինչպես կոնֆերանսի բացման ժամանակ նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանին անհրաժեշտ է անցնել աութսորսինգային ծառայություններից դեպի նորարարություններ:
Հիմնական շեշտը կոնֆերանսում դրվում է նորարարական նախագծերի մոնետիզացման վրա: Այս բնագավառում իրենց փորձով են կիսվում հայկական եւ արտասահմանյան ընկերությունների, մասնավորապես, Microsoft-ի, Opera Software-ի, RuTube-ի եւ Vkontakte.ru-ի ներկայացուցիչները: