11:23 | 25.11.10 | Նորություններ | 3081
Երեւան/Մեդիամաքս/. Ինչպես ամեն տարի 2000 թվականից ի վեր, այս տարի նույնպես Orange-ն իր աջակցությունը ցուցաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Ֆրանսիայում անցկացվող համաեվրոպական հեռախոսամարաթոնին` լինելով Ֆրանսիայում Հիմնադրամի «Հեռախոսամարաթոն 2010» ծրագրի պաշտոնական գործընկերն ու հովանավորը:
Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Մոնպելյե քաղաքներում տեղակայված Orange-ի սպասարկման կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապը տրամադրվել էր մարաթոնի կարիքներին:
Դրամահավաք միջոցառումը հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: