11:04 | 25.11.10 | Նորություններ | 3160
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է իր գրասենյակներում հեռախոս գնելիս «գեղեցիկ» համարների տրամադրման մեկնարկի մասին:
Գնելով 100.000 դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս` հաճախորդը կստանա նվեր Beeline բջջային ցանցի «արծաթե» հեռախոսահամար, իսկ 100.000 դրամ եւ ավելի բարձր արժողությամբ` «ոսկե» հեռախոսահամար:
«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` գնել նոր հեռախոս եւ ստանալ նվեր հեռախոսահամար, որը հեշտությամբ կհիշեն բաժանորդի ընկերներն ու հարազատները»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել» ընկերությունը նաեւ իջեցրել է բջջային հեռախոսների գները: Beeline գրասենյակներում ներկայացված 62 տեսակի հեռախոսների գները նվազել են միջինը 10 տոկոսով:
Վաճառքում առկա հեռախոսների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: