13:30 | 05.11.10 | Նորություններ | 3796

Orange Armenia-ն չի վախենում ինտերնետային կապի բաժանորդների ետհոսքից, հայտարարել է Բրունո Դյութուան

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունը չի վախենում ինտերնետային կապի բաժանորդների ետհոսքից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր հայաստանյան շուկայում ընկերության առաջին տարեդարձի առթիվ կայացած հոբելյանական մամուլի ասուլիսում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ընկերության ղեկավարը խոստովանել է, որ առաջին փուլում ընկերությունը խնդիրներ է ունեցել ինտերնետի որակի հետ կապված, սակայն Orange Armenia-ն մեծ ներդրումներ է անում որակի բարելավման եւ թողունակության բարձրացման ուղղությամբ: 

Նրա խոսքերով, ամեն ամիս ընկերության հաճախորդները սպառում են թրաֆիկի ռեկորդային ծավալ` 5Գբ: «Հոկտեմբերին սպառվող թրաֆիկի ծավալն աճել է 20%-ով, իսկ օգոստոսի համեմատ մենք հոկտեմբերին արձանագրել ենք 50% աճ»,- ասել է Բրունո Դյութուան: