13:40 | 29.09.10 | Նորություններ | 3244

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է Android համակարգով սմարթֆոնների վաճառքի բոնուսային ակցիայի մասին

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտարարել է Android գործառնական համակարգով սմարթֆոնների վաճառքի բոնուսային ակցիայի մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, սեպտեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են ստանալ մինչեւ 85 հազ. դրամ բոնուս:

Դրա համար բաժանորդը պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոնում եւ նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը: «Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում տվյալ հեռախոսահամարից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին զանգահարելիս եւ SMS-հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաեւ ինտերնետից օգտվելիս նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը:

Ընկերությունում նշել են, որ տրամադրվող բոնուսի չափը կախված է սմարթֆոնի մոդելից` HTC Tattoo` 35 հազ. դրամ, HTC Hero` 45 հազ. դրամ, HTC Legend` 55 հազ. դրամ, HTC Desire` 65 հազ. դրամ, Samsung Galaxy S (8 GB)` 75 հազ. դրամ, Samsung Galaxy S (16 GB)` 85 հազ. դրամ:

Բոնուսային հաշիվը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում գտնվելիս, ինչպես նաեւ պրեմիում կայքեր այցելելիս: Բոնուսային հաշվի գումարը հնարավոր չէ փոխանցել այլ բաժանորդի: «Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում չօգտագործված բոնուսը զրոյանում է: Ամսական հաշիվը չվճարելու դեպքում բոնուսային հաշիվը սառեցվում է, իսկ վճարումները կատարելուց հետո այն կրկին ակտիվանում է: