16:20 | 28.09.10 | Նորություններ | 3350

«ԱրմենՏել»-ը ավելի քան 5 անգամ նվազեցրել է կորպորատիվ ինտերնետի սակագինը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է, որ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի սակագինը «Կորպորատիվ ինտերնետ» ծառայության շրջանակներում նվազել է ավելի քան 5 անգամ: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, անսահմանափակ սակագնային պլանի ամսական բաժանորդային վարձը 1Մբ/վ կապուղու թողունակությամբ նվազել է մինչեւ 144 000 դրամ,  2Մբ/վ-ը` 246 000 դրամ, 3Մբ /վ-ը` 366 000 դրամ, իսկ 4Մբ/վ-ը` 480 000 դրամ: Հաճախորդը կարող է նաեւ ընտրել սակագնային փաթեթ մինչեւ 80% թողունակության ընդլայնման հնարավորությամբ: Կապուղու թողունակության ընդլայնումը կատարվում է հաճախորդի հայտի հիման` մեկ ամսում 5 օր ժամկետով, 1 օր նվազագույն ժամկետով:

«Օգտվելով միասնական օպերատորի նոր առաջարկից` մեր հաճախորդները ոչ միայն կստանան ինտերնետ ցանցին միանալու երաշխավորված կապուղի, այլեւ` անհրաժեշտության դեպքում կարող են ընդլայնել նրա թողունակությունը: Կորպորատիվ ինտերնետի նոր սակագները նվազեցվել են ավելի քան 5 անգամ, իսկ անհրաժեշտ ժամանակ արագությունն ավելացնելու հնարավորությունը չունի հավասարազորը ինտերնետային ծառայությունների հայաստանյան շուկայում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: