17:27 | 27.09.10 | Նորություններ | 2933

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Ֆրանսիական համալսարանին «Մշակութային հաղորդակցություն և կառավարում» մագիստրոսական ծրագրի իրականացման գործում

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն աջակցում է Հայաստանի մշակույթի նախարարությանը մշակույթի կառավարման բնագավառում կադրերի նախապատրաստման ոլորտում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, նախագիծը նախատեսում է “Մշակութային հաղորդակցություն եւ կառավարում” մագիստրոսական ծրագիրը երկու լեզուներով: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից` “Թուլուզ I Քափիթոլ” համալսարանի հետ համատեղ: Շրջանավարտները կստանան Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմներ:

“Արվեստը եւ մշակութային տուրիզմը Հայաստանի մրցակցային առավելություններն են, եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, հանդիսանալով կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ամբողջապես աջակցում է բիզնեսի կառավարման մասնագետների պատրաստման հարցում տեսականը գործնականի հետ համատեղելու գործում”,-ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: