15:02 | 27.09.10 | Նորություններ | 3117

«Մեդիամաքս»-ը նվաճեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» գավաթը

Երեւան/Մեդիամաքս/. «Մեդիամաքս» լրատվական գործակալության թիմը նվաճել է Հայաստանում ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարի «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» գավաթը:

Մրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 18-25-ը Երեւանում եւ ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանն ու ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակչում «Մեդիամաքսի» թիմը հաղթեց «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի» իր գործընկերներին: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ «4-րդ իշխանություն» թերթի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում առավելության հասավ «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության թիմի նկատմամբ: