12:39 | 25.09.10 | Նորություններ | 3054

    Beeline-ը հովանավորեց «Հեքիաթների աշխարհում» մրցույթ-փառատոնը

    Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) դարձավ «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորը: 

    Մրցույթ-փառատոնի շրջանակներում 160 լավագույն աշխատանքները օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 21-ը ցուցադրվեցին Երևանի Գեղագիտական Ազգային կենտրոնում: 

    Մրցույթին մասնակցելու համար իրենց աշխատանքներն էին ներկայացրել շուրջ 1000 երեխաներ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելոռուսից, Վրաստանից Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 

    Լավագույն աշխատանքների հեղինակները նվերներ սացան “ԱրմենՏել”-ից: