09:57 | 25.09.10 | Նորություններ | 5236

Orange Armenia- ն սկսել է iPhone 4-ի վաճառքները

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը հայտարարել է iPhone 4 սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես սեպտեմբերի 24-ին տեղեկացրեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, iPhone-ի նոր մոդելի շնորհանդեսը զուգահեռաբար ընթանում է Orange-ի ներկայության 9 երկրներում: 

Մարքեթինգի գծով Orange Armenia-ի տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացրեց, որ օպերատորն առաջարկում է iPhone 4 սմարթֆոնները 16Գբ  եւ 32Գբ հիշողության ծավալով` համապատասխանաբար 305 հազ եւ 360 հազ դրամ գնով:

Արամ Մկրտչյանը տեղեկացրեց, որ iPhone 4-ի համար նախատեսված է 4 ամենամսյա սակագնային պլան (4000, 6000, 10 000 եւ 20 000 դրամ), որոնց բաժանորդները կստանան 250 Մբ-ից մինչեւ 1 Գբ անվճար ինտերնետ-թրաֆիկ, որը տրամադրվելու է բաժանորդներին ամեն ամիս 1 տարվա ընթացքում:

iPhone 4-ի առաջարկի  մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.iphone.orangearmenia.am կայքէջում: