11:25 | 24.09.10 | Նորություններ | 2749

«Մեգա Պանտերա»-ն ամփոփել է «Հաճելի պահեր» ակցիայի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, ամփոփել է հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը անցկացվող «Հաճելի պահեր» ակցիայի արդյունքները:

Ինչպես հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, ակցիայի ընթացքում 357 վճարողներ հաղթող են ճանաչվել եւ ստացել դրամական պարգեւներ, իսկ վճարումների ընդհանուր քանակը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով:

«Ակցիայի ընթացքում ստացված բազմաթիվ դրական արձագանքները ընկերությանը պարտավորեցնում են մոտ ապագայում էլ ավելի հեշտացնել վճարման գործընթացը` առաջարկելով նորագույն մոտեցումներ»,- նշել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: