«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
14:27 | 24.09.10 | Նորություններ | 3944
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարել է, որ իրավաբանական անձինք հնարավորություն ունեն միանալու Beeline-ի կանխավճարային մարզային սակագնային փաթեթներին:
«ֆիզիկական անձանց նախկինում առաջարկված Beeline կանխավճարային մարզային սակագնային փաթեթները մեծ հեղինակություն են վայելում: Նոր առաջարկի շնորհիվ իրավաբանական անձիք նույնպես կարող են օգտվել Հայաստանի ամենախոշոր միասնական օպերատորի շահավետ առաջարկից»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Տվյալ շրջանի սակագնային փաթեթի SIM-քարտը կարելի է ձեռք բերել համապատասխան մարզի Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից 400 դրամով, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Գնելով մեկ SIM-քարտ` բաժանորդը երկրորդը ստանում է անվճար, զրո դրամ հաշվեկշռով:
Մարզային սակագնային փաթեթների բաժանորդները կարող են իրենց մարզից Beeline բջջային ցանց կատարել ելքային զանգեր 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց:
Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ: Մարզային սակագնային պլանի բաժանորդների համար դեպի Հայաստանի եւ ԼՂՀ-ի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS-հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: GPRS-ինտերնետի սակագինը փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ-ի դիմաց կազմում է 29 դրամ: Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջեւ անցումները փակ են: