11:07 | 27.09.10 | Նորություններ | 3556

Orange-ը մանկապարտեզ է բացել Լոռու մարզի Դարպաս գյուղում

Երեւան/Մեդիամաքս/. Լոռու մարզի Դարպաս գյուղում Orange-ի և “Շեն” բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով բացվել է գյուղի մանկապարտեզը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Orange Armenia-ի մամլո ծառայությունում, մանկապարտեզը, որի կառուցման համար հեռահաղորդակցային օպերատորը հատկացրել է 8 մլն դրամ, կընդունի մոտ 50 մանուկների:

4-հազարանոց բնակչություն ունեցող գյուղում մանկապարտեզ չկար 1988թ. երկրաշարժից ի վեր: Ընկերության մամլո ծառայությունում նշեցին, որ մանկապարտեզի առկայությունը գյուղում կարեւոր է հատկապես մայրերի համար, քանի որ այն թույլ է տալիս կանանց աշխատել: