14:14 | 02.09.10 | Նորություններ | 3165

30 ընկերություն մասնակցության հայտ է ներկայացրել Digitec 2010 ցուցահանդեսին

Երեւան/Մեդիամաքս/. 30 ընկերություն արդեն մասնակցության հայտ է ներկայացրել Digitec 2010 բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ը Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունում, ներկայումս ցուցահանդեսի տարածքի 72%-ը արդեն զբաղեցված է:

Ցուցահանդեսի «պլատինե» հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, որն օրերս է համալրել UITE-ի շարքերը ի թիվս Publicus Hepta (ՀՀ-ում HP-ի ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions եւ Intracall ընկերությունների: Ներկայումս UITE անդամներ են ՀՀ 240 IT-ընկերություններից 47-ը: